Իրանն ուզում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ և պատրաստ է ուրանի ստուգումների. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Իրանն անկեղծորեն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու հարցում և պատրաստ է գնալ ուրանի հարստացման սահմանափակումներին և ստուգումների ուժեղացված ռեժիմին, հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով նախարարի հայտարարություններին։