World News in Armenian

Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա. Փաշինյանը՝ դեսպան Շիրլողամիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրլողամիին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս՝ դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով, և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով։

Читайте на сайте