«Ովքեր լավ պատրաստված լինեն, նրանք էլ կհաղթեն եզրափակիչ մենամարտերում». Ռուդոլֆ Մկրտչյան
Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների, կանանց և երիտասարդների առաջնությունները հասել են եզրափակիչ փուլ, որտեղ մենամարտելու են հանրապետության չեմպիոնի կոչման և հավաքականներում տեղ զբաղեցնելու համար։ Aravot.am-ը կիսաեզրափակիչ մենամարտերի ժամանակ զրուցեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդոլֆ Մկրտչյանի հետ։ -Մի քանի օր հետևում եք ռինգում ծավալվող իրադարձություններին։ Ի՞նչ տպավորություն եք ստանում։ -Մենամարտերը դիտարժան են։ Ունենք խոստումնալից երիտասարդներ։