Խաղաղություն չի լինում այն ժամանակ, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»․ Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։ Հայ գերիները «նացիստ» չեն։