Հաջիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ այս անգամ Սերբիայի հետ կապերի ամրապնդման համատեքստում։ X-ի իր միկրոբլոգում Հաջիևը գրել է, թե Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող «միջին տերություններ», կարևոր դեր ունեն նաև միջտարածաշրջանային համագործակցության մեջ. Ադրբեջանը Հարավային Կովկասում/ավելի լայն Կասպյան տարածաշրջանում