Թուրքիայի բնակչության 55.3 տոկոս իրեն երջանիկ է համարում
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել մարդկանց կյանքի բավարարվածության վերաբերյալ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում բնակչության 55.3%-ը իրեն համարում է երջանիկ։ 2024-ին մարդկանց 49.6%- ն էր իրեն համարում երջանիկ։ Դժբախտ մարդկանց թիվը կազմել է 13%, 2024-ի համեմատ նվազել է 1.5%-ով։