Վարուժան Սիրապյան. «Ինչպես վեպիս հերոսը, այնպես նաև՝ ես, Ֆրանսիայում բացահայտեցինք մեր հայկական ինքնությունը՝ գրադարաններում հայտնագործելով Հայաստանի պատմությունն ու քարտեզը, որը տարբերվում էր Թուրքիայի գրքերի մեկնաբանությունից
«Վարուժան Սիրապյանը չի ապրել այդ վշտալի ժամանակները, բայց ընթերցողին միանգամից ստիպում է հասկանալ, որ ցեղասպանությունը դրոշմված է մի ամբողջ ժողովրդի մտածողության վրա… Անշուշտ այս գիրքը դաս է, և զգոն լինելու կոչ՝ այսօրվա իրականությանը». ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյուիի այս խոսքերը մեր հայրենակցի գրքի ներածականում են Վարուժան Սիրապյանի առաջին գեղարվեստական ստեղծագործության՝