Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում. shamshyan.com
Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։