Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է․ ասել է Մարագոսը՝ ասմունքելով Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից հատվածներ
Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այս առիթով դիտե՛ք ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը։ «Մայրենի լեզվի միզազգային օրը 2005 թ.-ից նշվում է նաեւ Հայաստանում, հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է։ Ես ուրախ եմ բոլորիս շնորհավորել այս հրաշալի օրվա կապակցությամբ»,- ասել է Մարագոսը՝ ասմունքելով Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից հատվածներ։