Նախարարը «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի հետ քննարկել է առողջության ապահովագրությանն առնչվող հարցեր
«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական հանդիպման օրակարգում Առողջության համընդհանուր ապահովագրությունն է եղել՝ բարեփոխմանն առնչվող բովանդակային ու տեխնիկական հարցերով։