Ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Միրզոյանը՝ Ժնևում
Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Մարդու իրավունքների խորհրդի նախագահին և բյուրոյի անդամներին՝ ընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել նաև Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին և նրա Գրասենյակին։