ԲԴԽ հայտարարությունը փաստաբանի խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է․ «Միասնության թևեր»
Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ «Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեջ