World News in Armenian

Եվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-ից

Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կապված քայլերի հետ, որն ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերի անօրինական լինելու մասին որոշումից հետո Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների վրա նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք հասցնելով 15%-ի։ «Ներկայիս իրավիճակը չի նպաստում երկու կողմերի միջև համաձայնեցված «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ 2025 թվականի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 15%

Читайте на сайте