Կենսագրության «տոքսիկ» տողը
Ռուսաստանցի հայտնի գրող Բորիս Օկունինը տարիներ առաջ գրառում էր արել՝ «մահախոսականը փչացնելու» մասին: Նա բերում է իր բնագավառում առավել հայտնի՝ դասական օրինակները: Տաղանդաշատ ռուս գրող Մաքսիմ Գորկին հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, մինչեւ 1920-ական թվականների վերջը, ընդհանուր առմամբ, արժանապատիվ կյանքով է ապրել: Սակայն 1929 թվականին մեկնել էր ստալինյան Սոլովկի, ըստ էության, մահվան ճամբարը՝ տեսնելու, թե ինչպես