Վիգեն Հակոբյան․ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն․ նրանք ամեն ինչի գնալու են․ «Փաստ»
«Բուն իշխանությունը, այն մարդիկ, որոնք որոշումներ ընդունողներ են, ֆինանսատնտեսական խմբերը, որոնք իրականում ստվերային աջակցություն են ցուցաբերում այս վարչախմբին և դրսի ուժային կենտրոնները բոլորիցս լավ գիտեն իրական վիճակը, նկատի ունեմ՝ էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում։ Դա արտացոլվում է նաև ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, որոնց համաձայն, իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավելագույնը 17 տոկոս ձայն է