Բենիամին Նեթանյահու․ «Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր հատվածները՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազցիները, թոթափեն բռնապետության լուծը և Իրանում հաստատեն ազատություն և խաղաղասեր արժեքներ»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ուղերձը Իսրայելի քաղաքացիներին Իմ եղբայրներ և քույրեր, Իսրայելի քաղաքացիներ, Մեկ ժամ առաջ Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսեցին գործողություն՝ վերացնելու Իրանում գործող ահաբեկչական ռեժիմի կողմից ներկայացվող գոյաբանական սպառնալիքը։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ բարեկամին՝ նախագահ Դոնալդ Թրամփին, նրա պատմական առաջնորդության համար։ 47 տարի այաթոլլաների ռեժիմը վանկարկել է «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային»։