Հենց անկախությունից մշտական հրաժարումն էր բոլոր ազգային անհաջողությունների պատճառը․ «Հայացք Երեւանից»
2020-2023 թթ. պատերազմը եւ ՀՀ իշխանությունների հանձնառությունը խաղաղությանն ու պետական ինքնիշխանությանը՝ սահմանել են հայկական պետականության անվտանգության վերաբերյալ քննարկումների շրջանակը: Մասնավորապես՝ վերջին տարիներին հայ ժողովրդի շարունակական պատմական ձախողումների հիմքում ընկած պատճառները դարձել են սիրված թեմա: Տարբեր տրամաչափի հայ գործիչներ վաղուց համոզված են, որ ձախողումների հիմնական պատճառը հայերի հակումն է «պատմական արդարության վերականգնման» մասին քաղաքական երեւակայություններին, այսինքն՝