Անհատի ինքնության և հասարակական ընկալումները՝ կենտրոնում․ կայացավ «Տգեղը» ներկայացման առաջնախաղը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացավ «Տգեղը» ներկայացման առաջնախաղը։ Պիեսի հեղինակը գերմանացի ժամանակակից անվանի դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգն է։ Բեմադրությունը հագեցած է նորարարական լուծումներով, որոնք ամբողջությամբ տեղավորվում են ժամանակակից թատրոնի գեղարվեստական մտածողության համատեքստում։ «Տգեղը» ներկայացումը միաժամանակ ուղղված է ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակմանը և սոցիալական կարևոր թեմաների անդրադարձին՝ դիտարկելով անհատի ինքնության, հասարակական ընկալումների