«Մեր հայրենակիցների գրեթե 20%-ը ունենում է խնդիր՝ որոշում կայացնել՝ գնել դեղ իր առողջության համար, թե սնունդ ու հագուստ՝ ընտանիքի, երեխաների համար». Նարեկ Կարապետյան
«Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, ավտոմատ գրանցվելու են Հայաստանում, որովհետև եվրոպական համակարգերն ավելի խիստ են և մեզ վստահություն են տալիս, որ որակն ապահովված է։ Այսինքն՝ մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք ընդունելու։ Եվ դա բերելու է նրան, որ մեր շուկայում ոչ թե 3700 դեղ կա, այլ 8000–9000 դեղ կգրանցվի։ Իսկ դա արդեն կբերի գների իջեցման, որովհետև դեղերի տարբեր տեսակներ, նույն դեղի տարբեր անվանումներ՝ կոչվում են ջեներիկներ, ավելի էժան են լինում»։