Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է
«Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է Էլմիրա Կարապետյանը: