World News in Armenian

«Իրանում կարող են, իրավիճակից ելնելով, որոշում կայացնել ինչ-որ ապրանքներ չարտահանել և ուղղել ներքին սպառմանը»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Հայաստանի վրա իրանական պատերազմի ազդեցության մասին խոսելիս հաճախ եմ նշում, որ հնարավոր ազդեցություններից մեկը առևտրին է վերաբերում, և Իրանում կարող են, իրավիճակից ելնելով, որոշում կայացնել ինչ-որ ապրանքներ չարտահանել և ուղղել ներքին սպառմանը։ ❗️Ու հիմա՝ պատերազմի չորրորդ օրը, Իրանի կառավարությունն արգելել է սննդամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումը՝ մինչև հետագա ծանուցումը։

Читайте на сайте