Որն է Աստծու Նախախնամությունը և ինչպես է այն դրսևորվում մեր կյանքում
Աստվածային գերկատարելությանը հայտնի է ամեն ինչ նախքան կատարվելը և մինչև ավարտվելը։ Իսկ մեզ այդ ամենը թվում է անհայտ, փոփոխական ու անհասանելի՝ մեղսագործության հետևանքով առաջացած բազմաթիվ փոփոխությունների և մեր անզգույշ ու հանցավոր վարքի պատճառով։