«Եթե սրանք իսկապես Իրանի գիտակցված քայլերն են, ապա դա կարող է նշանակել, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանն այդուհանդերձ ներգրավված են՝ պարզապես լռելյայն». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջեւանի օդանավակայանին: Սա թերեւս կամ նախազգուշացում է, զգուշացում, կամ սադրանք: Ի վերջո, բոլորովին անիրական կամ անհնարին չէ, որ անօդաչուն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով «շեղեին» որեւէ այլ ուղղությամբ: Ավելին, մեծ հարց է, թե կարո՞ղ են արդյոք լինել իրանական անօդաչուների «նմանակներ»»: