Արշակ սրբազանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում. Արսեն Բաբայան
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ լրագրողները շատ են հարցնում միանգամից ասեմ. վերաքննիչ քրեական դատարանի հետ համաձայն եմ միայն այն առումով, որ Արշակ սրբազանը չպետք է ազատազրկված լինի: Բայց բոլորովին համաձայն չեմ, որ սրբազանի նկատմամբ հնարավոր էր կիրառել որեւէ խափանման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում…