Աճեմյանական բեմում կներկայացվեն Մարկեսը, Ագաթա Քրիստին, 4 նոր առաջնախաղեր, փառատոն՝ Բուլղարիայում, հյուրախաղ՝ Մոսկվայում․ Գյումրու դրամատիկականը շարունակում է նշել 160-ամյակը
Հայաստանի ամենահին թատրոններից մեկը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, շարունակում է նշել իր 160-ամյակը։ Աճեմյանցիները դեռ անցած տարվանից շքեղ միջոցառումներով՝ համերգ- շոու ներկայացումով նշեցին թատրոնի «տարեդարձը»՝ ողջ թատերական տարին հայտարարելով տոնական: Թատրոնը պատրաստվում է չորս նոր առաջնախաղերի ու ինչպես միշտ՝ նոր դեմքերով, նոր ձեռագրերով, հրավիրյալ ռեժիսորների բեմադրություններով։ Եվ այս ամենը կիրագործվի մինչև մայիս