Փաշինյանը հաստատել է ՀՀ-Հունգարիա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը
Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին որոշում է ստորագրել և հաստատել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։