Թրամփը հայտնել է, թե Իրանում դպրոցին հարվածը «հասցրել է հենց Թեհրանը»
Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածը հարավային Մինաբ քաղաքում կատարել են ԱՄՆ-ը և Իսրայելը։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 165 մարդ, հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաեւ ծնողներ եւ ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։