World News in Armenian

Իրանի նոր առաջնորդը Լոնդոնում թանկարժեք անշարժ գույք ունի․ Bloomberg

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Լոնդոնում ունի բարձրարժեք անշարժ գույք։ Ինչպես պարզվել է Bloomberg-ի հետաքննությունից, այաթոլլա Ալի Խամենեի որդուն պատկանում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող բնակարաններ, որոնք ունեն տեսարան դեպի Իսրայելի դեսպանատուն։ Անշարժ գույքի արժեքը գնահատվում է ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Բնակարանները գտնվում են շենքի վեցերորդ և յոթերորդ հարկերում, իսկ առաջին հարկում կան նաև սպասարկող անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Դրանք գտնվում են Քենսինգթոնի պալատի անմիջական հարևանությամբ։

Հետաքննությունը նաև ցույց է տվել, որ Խամենեին Լոնդոնի հյուսիսում գտնվող Հեմփստեդ շրջանում ունի ևս 11 առանձնատուն։ Լրագրողները պարզել են նաև, որ նա ամբողջ աշխարհում ձևավորել է անշարժ գույքի պորտֆել, որի արժեքը գնահատվում է հարյուրավոր միլիոն ֆունտ ստեռլինգ։

Bloomberg-ի տվյալներով՝ այս գույքի ձեռքբերման համար օգտագործված միջոցները ստացվել են Իրանի կողմից պատժամիջոցները շրջանցելով իրականացվող նավթի վաճառքի ծրագրից։

The post Իրանի նոր առաջնորդը Լոնդոնում թանկարժեք անշարժ գույք ունի․ Bloomberg first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте