Գների աճը նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավարձերը կամ թոշակները անվանական առումով չեն նվազում. «Փաստ»
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գնաճի միտումը կրկին ուժեղանում է. 2026 թվականի փետրվարին տարեկան գնաճը հասել է 4,3 տոկոսի, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմել էր 2,5 տոկոս։ Հայաստանի սպառողական շուկայում գնաճի ներկայիս աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի զգալի թանկացմամբ։ Տարեկան կտրվածքով սննդամթերքի գներն աճել են շուրջ 6,9 տոկոսով, ինչը էապես բարձր ցուցանիշ