Հանրային դիվանագիտության Գարիբայ ինստիտուտի հիմնադիր Ֆերնանդո Գարիբայի, ինստիտուտի նախագահ Ռոնալդ Գաննելի հետ պայմանավորվեցինք համագործակցել տարբեր նախաձեռնությունների շուրջ. Նարեկ Մկրտչյան
Ֆերնանդո Գարիբայը կարևոր ներդրում է ունեցել ժամանակակից փոփ երաժշտության ձևավորման մեջ՝ հատկապես նպաստելով գերաստղ Լեդի Գագայի կայացմանը։ Նրա պրոդյուսերական և երաժշտական համագործակցությունների ցանկում են բազմաթիվ աշխարհահռչակ աստղեր, այդ թվում՝ Ուիթնի Հյուսթոնը, Բրիթնի Սփիրսը, Շակիրան, Սնուփ Դոգը, Բրունո Մարսը, Քայլի Մինոուգը, Էնրիկե Իգլեսիասը, Ռիկի Մարտինը, Մարկ Էնթոնին, Սթինգը, Վիզ Խալիֆան և այլք։