«Մենք ուզում ենք հայկական հետքը պահել, որովհետեւ մեր արմատներն են». Հրաչյա Դանիելյան
44-օրյա պատերազմի ժամանակ «Առավոտի» զրուցակցի՝ Հրաչյա Դանիելյանի գրասենյակը դարձել էր բարեգործական շտաբ։ Երեկ ես այդ գրասենյակում էի։ Տեսա Արցախի երեխաների նկարները, տներ, Եռագույնի մեջ երեւացող խաչեր, Շուշիի բակերում անհոգ խաղացող մանկության պատկերներ, իմացա, որ երբ պատերազմի օրերին Արտաշատ էին տեղափոխվել Շուշիի երեխաները, մայրերը, Հրաչյա Դանիելյանը զանգել է Հենրիխ Մխիթարյանին, ուղարկել երեխաների մասին պատմող տեսանյութը։ 44-օրյա