«Եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում». Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին պատմել է տարբեր տարիներին Ադրբեջանի կողմից հայերի ջարդերի մասին, փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։ Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ միջավայր։ Պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ ազատում աշխատանքից