Վիզաների ազատականացումը մարդկանց մասին է, արժանապատիվ ճամփորդելու, ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշեց, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։ Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ