World News in Armenian

Շրջելով Քաջարանում՝ հասկացանք, որ մեր հայրենակիցները ձգտում են մեծ փոփոխության․ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը «Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում։ Սիրելի քաջարանցիներ, շնորհակալ ենք ձեր քաջալերիչ խոսքերի համար։ Ձեր դրական վերաբերմունքը մեզ համար շատ կարևոր է։ Շրջելով քաղաքում՝ հասկացանք, որ մեր հայրենակիցները ձգտում են մեծ փոփոխության․ ապրել ապահով, բարեկեցիկ Հայաստանում։ Սիրելի ժողովուրդ, անկասկած, միասին մենք հասնելու ենք դրան։ Ուժեղ Հայաստան

Читайте на сайте