Բեռլինի ոստիկանությունը հավաքի արտոնություն է տվել ՝ «Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության»․ «Ազգ»
Բեռլինի ոստիկանության ծանուցումից իրազեկ ենք դառնում, որ մարտի 15-ին, ժամը 11-11.30-ին Հարդենբերգշտրասե 16 հասցեում հավաքի արտոնություն է տրվել ՝ «Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության»: Ու՞մ է տրվել, ո՞վ (ովքե՞ր) է կազմակերպիչը, տեղեկություն չկա: Նույն օրը ժամը 11-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 22 հասցեում հանրահավաք է նախաձեռնել Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստների