Ես ձեզ հայտնում եմ իմ երախտագիտությունը, որ չեք լռում, որ ճշմարտությունն եք ասում և պահպանում եք մեր ազգային հիշողությունը․ Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի բաց նամակը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժա՛ն աշխատողներ, Եթե մենք ունենայինք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարություն, առաջինը հենց այդ կառավարությունը պետք է շնորհակալություն հայտներ ձեզ՝ մեր ազգային հիշողությունը, մեր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պատմություններն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին ներկայացնելու համար, բայց փոխարենը ձեզ ճնշումների են ենթարկում