Պարգևավճարային ֆոնդը, որը 1 միլիարդ դոլարից անցնում է, կարող էր ծառայել 25.000 բնակարան կառուցելուն՝ սոցիալապես անապահով խավի համար. Արեգ Սավգուլյան
Խնդիրն այն է, որ այս իշխանություններից ոչ խաղաղության օրակարգն է կախված, ոչ պատերազմինը, որը բացարձակ ճշմարտություն է։ Եթե հավատանք այս իշխանությունների օրակարգին, ապա Մերձավոր Արևելքը եռում է պատերազմի մեջ, ամբողջ աշխարհը, Միացյալ Նահանգները, Իրանը, Իսրայելն ու բոլորը սպասում են, որ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին բարեհաջող կերպով կայանան համապետական ընտրություններ, որից հետո Հայաստանը հայտնվի, օրինակ, պատերազմական իրավիճակում...