World News in Armenian

Ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում. Իրինա Յոլյան

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ,

Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։

Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։

Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»,- Ֆեյսբուքում գրել է նա։

The post Ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում. Իրինա Յոլյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте