World News in Armenian

Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:

ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

The post Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте