«Սահմանափակումները կարող են լինել անհամաչափ եւ հաճախ օգտագործվել այնպես, որ վնասվի խոսքի ազատությունը».Աշոտ Մելիքյան
Աշոտ Մելիքյանն ասաց՝ եթե պետական մարմինը պարզաբանում է ներկայացնում, դա ամենեւին չի նշանակում, որ վերջնական ճշմարտությունը պետական ատյաններինն է, եւ եթե իրենք հերքել են, դա 100 տոկոսանոց ճշմարտություն պետք է ընկալվի։ «Լրագրողներն իրավունք ունեն շարունակել թեման՝ բացահայտելով նոր փաստեր, բայց այդ դեպքում պետք է մինիմում երկու կարծիք լինի։ Եթե լրագրողները կարող են հայտնաբերել փաստեր, որոնք հերքում են այդ հերքումը, լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է թեման շարունակել»: