ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների պատվիրակությանը
Մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը: ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն