ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ պոտենցիալ. Դեսպան Շիրղոլամին՝ Ժաննա Անդրեասյանին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Վստահաբար, Ձեր գործունեությունը կնպաստի երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամական կապերի զարգացման»: Դեսպան