«1905-1921 թթ. Անդրկովկասում հայերի դեմ իրականացված բռնությունների մասին ամերիկյան մամուլի վկայություններն ամփոփող գրքի տարածումն ու նվիրումը, եթե ոչ պետական մանդատի կատարում, ապա ի՞նչ է». Գեւորգ Վարդանյան
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դոկտոր, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հետդոկտորական գիտաշխատող Գեւորգ Վարդանյանը գրում է. «Բարեկամներ, հատկապես լրագրողներ, քանի որ շահագրգիռ կողմերը սկսել են քարոզչական նոր արշավ, ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել մի կարևոր հանգամանքի վրա։ ՀԹՑԻ տնօրենի աշխատանքը չի կարող լինել «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն», դա պարզապես սուտ է։ Զավեշտ է, բայց ոչ ԿԳՄՍ-ն, ոչ էլ