Հետախույզները զեկուցում են միայն «ռուսակա՞ն սպառնալիքի» մասին
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, ԱՄՆ փոխնախագահ Վենսը, ԵՄ բարձր պաշտոնյաները հրապարակավ, բաց տեքստով հայտարարել են, որ իրենց համար նախընտրելի է Փաշինյանի վերընտրությունը: Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը «ահազանգում է», որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավոր են «արտաքին միջամտություններ», այդ կառույցը, ամենայն հավանականությամբ, նկատի չունի Թուրքիան, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: Կարող եմ ենթադրել, որ Քրիստիննե Գրիգորյանի (լուսանկարում) գերատեսչության «հետախույզները» նրան