ԵՄ-ն հաստատում է՝ հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի ՀՀ ընտրություններին ընդառաջ
Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա նշել է, որ ԵՄ-ն դրանով ընդառաջել է Հայաստանի խնդրանքին։
«Հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարևոր: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի՝ բախվելու արտաքին միջամտության հետ: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են...