Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ը, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին`հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
The post Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.