Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցը
Փաստաբան Սլավիկ Պողոսյանը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մարտի 17-ին կայացրած վճռով որոշել է Սարիկ Սամվելի Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել։