Գրեթե մեկ տարի լիակատար շրջափակման մեջ երեխա մեծացրած, նույն հողում թշնամու հետ գոյակցելու պայմաններում ապրած կնոջը «փախուստի» մեջ մեղադրելը ոչ միայն անարդար է, այլ՝ բարոյապես անընդունելի․ Մեսրոպ Առաքելյան
Իր խոսքում մի քանի անգամ Արցախ ասող և ինքն իրեն ուղղող Փաշինյանը և ուրիշ ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ մատ թափ տալ ու մեղադրանքներ հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր ապրել են գոյաբանական վտանգի պայմաններում և հարկադիր բռնատեղահանվել իրենց հայրենիքից։