Լեգիտիմացման վտանգավոր նախադեպ. ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը հիմնավորում Բաքվի հնարավոր հարձակումը. ՄԱԿ-ի բանաձևերի մանիպուլյացիան
Այսօր ԱԺ-ում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ է սպասվում այն արցախցիներին, որոնք երեկ գնացել են Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին ԱԱԾ-ն նրանց հեռախոսներն առգրավել է: Ի պատասխան՝ նա նախ հարկ է համարել հարցադրում-«դիտողություն» անել՝ նշելով.