«Խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ. խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է». «Ժողովուրդ»
Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը՝ այն փոխարինելով azdarar.am պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։ Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի